Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից ևս մեկը մահացել է
![]() ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկետմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Opel»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ «Hyundai»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ.-ն: Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գուրգեն Բ.-ն, նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Hyundai»-ի ուղևորներ, Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս.-ն, իսկ հաջորդ օրը «Hyundai»-ի վարորդ Սասուն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Քոսյանը, իսկ արդեն ժամեր անց «Hyundai»-ի ուղևոր Կարինե Ս.-ն գիտակցության չգալով մահացել են: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
