Վաղարշապատի թիվ 1 դպրոցի ուսուցիչների բողոքի ակցիան՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց
![]() Այսօր Վաղարշապատի թիվ 1 դպրոցի մի խումբ ուսուցիչներ հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով տնօրենին չհեռացնել աշխատանքից։ Ինչպես նշել են ուսուցիչները, տնօրենը մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մեջ, որի պատճառով հեռացվել է աշխատանքից։ «Մենք հավաստիացնում ենք, որ նման բան մեր դպրոցում տեղի չի ունենում և մեղադրանքն անհիմն է։ Դիմում ենք պատրաստել և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին: Կպասենք նախարարի պատասխանին, նոր հետո կդիմենք կառավարությանը»,- ասել է ուսուցիչներից մեկը։ «Բարի ու ազնիվ մարդուն առաջադրվում է մեղադրանք, որում ինքը, բնավ, ոչ մի մեղավորություն չունի։ Նա աշխատել է Էջմիածնի մի քանի դպրոցներում, կուզենայինք, որ գոնե անունը մաքրվի, եթե անգամ աշխատանքի ինքը չվերադառնա»,- ավելացրել է ուսուցիչը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
