Այս պահին փակ են Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերը
![]() Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Վրաստանի հետ սահմանին գտնվող Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, տարբեր մակնիշների բեռնատարներով փակել են նշված անցակետերի ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Վարորդներն ասում են, որ մտադիր չեն քայլերից ետ կանգնել, քանի որ իրենց բողոքն ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի կանոնների արհեստական խստացման դեմ։ «Մենք ստիպված ենք այս քայլին դիմել, որպեսզի մեր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, բանակցություններ վարի ռուսական կողմի հետ, որպեսզի վերջիններիս կողմից ստեղծված արհեստական խստացումները մեղմացվեն»։ Այս պահին նշված վայրեր են ժամանել Տարածքային ոստիկանության և Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր բանակցում են բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն ակցիան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
