ԲԿ-ի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիության ապօրինի ընդհատման համար
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025 թվականի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառք: Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիության արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ Հղիության ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու), մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
