Օտարազգի քաղաքացուն խաբելով տարել է իր այգի ու կողպել դարպասները
![]() Քննչական կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Մ.-ն, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարազգի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները: Այնուհետև, Հ.Մ.-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է, օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո Հ.Մ.-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները: Նախաքննության ընթացքում Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։ Աղբյուրը` Քննչական կոմիտե |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
