Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ
![]() Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում և ընդգծել Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
