ՄԱԿ-ը վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները
![]() ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Սահմանափակումները, ի թիվս այլ բաների, ներառում են Իրանի արտասահմանյան ակտիվների սառեցում, ցանկացած միջուկային տեխնոլոգիաների արտադրության արգելք և զենքի էմբարգոյի վերականգնում։ Պատժամիջոցների վերականգնումը մեկ ամիս առաջ գործարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից։ Երկրները մեղադրել են Իրանին 2015 թվականի «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով» ստանձնած պարտավորությունները «շարունակական և էականորեն չկատարելու» մեջ, որը կարգավորում է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Ռուսաստանը և Չինաստանը առաջարկել են հետաձգել պատժամիջոցները, սակայն այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին մեղադրել է «եվրոպացի գործընկերներին և Միացյալ Նահանգներին» «լարվածությունը սրելու» մեջ։ Նա հայտարարել է, որ Իրանը կատարել է եվրոպական երկրների կողմից սահմանված բոլոր պայմանները և իրեն դրսևորել է որպես «պատասխանատու խաղացող, որը հանձնառու է այս իրավիճակի կառուցողական լուծմանը»։ Ռուսաստանի և Չինաստանի բանաձևի քննարկման ժամանակ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվարդը հայտարարեց, որ Իրանը չի հարգում միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը։ Սա, նրա խոսքով, ակնհայտ է վերջին վեց տարիների ընթացքում պատրաստված ԱԷՄԳ-ի ավելի քան 60 զեկույցներից։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին Իրանին և այլ պետություններին լիովին պահպանել այդ պատժամիջոցները։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
