Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

750
Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 15:38
Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ին։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կունենա երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն։ «Երկկողմ հանդիպումներ. ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում կկայանա Գլոբալ ատոմային ֆորում, որը տեղի կունենա Համաշխարհային ատոմային շաբաթվա շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է այդ գֆորումին մասնակցելու նպատակով։