Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Կոբախիձեն հրաժարվել է պատասխանել Զելենսկու քննադատությանը

783
Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 13:19
Կոբախիձեն հրաժարվել է պատասխանել Զելենսկու քննադատությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանը։
Ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, մեղադրել էր Վրաստանի իշխանություններին մարդու իրավունքների սահմանափակման մեջ և հայտարարել, որ Եվրոպան արդեն կորցրել է Վրաստանին։
«Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա պատերազմող երկրի նախագահ է, և, հետևաբար, անկախ նրանից, թե ինչ հայտարարություն է նա անում, ես անհրաժեշտ չեմ համարում դրան պատասխանել», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։