«Արևային էներգիայի ուղղությամբ արված ջանքերը ջուրն են լցվելու»․ Հայկ Խանումյան
![]() Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է արևային էներգիայի արտադրությունը։ Դրան նպաստել է պետական սուբսիդավորումը։ Բազմաթիվ ընկերություններ լուրջ կարողություններ են զարգացրել այս ուղղությամբ։ Ներգրավել են մասնագետներ, այդ թվում արտերկրից, ռեսուրսներ են ծախսել մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու վրա, արհեստագործական ուսումնարանները սկսել են աշկերտներին ուսուցանել այս ուղղությամբ։ Հիմա կառավարությունը որոշել է արևային կայանների տեղադրումը չսուբսիդավորել՝ պատճառաբանելով արևայինի մեծ բաժինը էներգետիկ համակարգում։ Սա միգուցե ճիշտ որոշում է, սակայն հաջորդ քայլերի բացակայությունը բերելու է ոլորտի լուրջ ճգնաժամի՝ եղած մասնագիտական կարողությունների թուլացման, ընդհուպ վերացման, ընկերությունների սննկացման և այլն։ Իսկ հաջորդ քայլերը հետևյալն են. սուբսիդավորել ջերմային պոմպերի տեղադրումը (սա թույլ կտա ջեռուցման համար կրճատել գազի օգտագործումը), սուբսիդավորել կուտակիչ հզորությունների ստեղծումը (սա կվերացնի արևային էներգիայի անկառավարելիությունը և ռիսկերը)։ Սուբսիդավորման գումարները կարելի է գտնել կանաչ էներգիան խրախուսող միջազգային հիմնադրամներից։ Եթե կառավարությունը արագ չկատարի այս քայլերը, ապա արևային էներգիայի ուղղությամբ արված տարիների ջանքերը ջուրն են լցվելու։ Շուտով կսկսվեն բյուջեի քննարկումները, դա լավագույն ժամանակահատվածն է նման հարցերի լուծումը ենթադրող ծրագրերը բյուջեում տեղադրելու համար»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
