Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լիբանանում զոհվել է 5 մարդ

693
Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 23:36
Իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լիբանանում զոհվել է 5 մարդ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ քաղաքին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, և ևս երկուսին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց», - ասվում է հայտարարության մեջ։
Անօդաչու թռչող սարքը հետևել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի անդամի, որը վարում էր հարվածի ենթարկված փոխադրամիջոցը։