Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Իրանը կդադարեցնի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

800
Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 22:50
Իրանը կդադարեցնի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը որոշել է դադարեցնել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) (ՄԱԳԱՏԷ) հետ՝ ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունից հետո, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով Անվտանգության խորհրդի հայտարարությանը։

«Եվրոպական երկրների գործողությունների պատճառով ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կդադարեցվի», - ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Թե որ պահից կդադարեցվի համագործակցությունը, չի նշվում: