«Գերմանիան Իսրայելի գործողությունները ցեղասպանություն չի համարում»․ Մերց
![]() Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են։ Ինչպես հաղորդում է Report-ը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին հայտարարել է Մադրիդում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում։ «Մենք համաձայն չենք այս գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու հարցում», - ասել է կանցլերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (Իսրայելի գործողությունները - խմբ.) անհամաչափ է», - հավելել է նա։ Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը «այս կերպ չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը։ «Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը», - ընդգծել է կանցլերը։ Մերցը նաև կրկնել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս քննարկման թեմա չէ»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
