ՊԵԿ-ը դիմում է քաղաքացիներին
![]() ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել․ «ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ Միաժամանակ, Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը»։ Աղբյուրը` ՀՀ պետական եկամուտների կոմիտե |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
