ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ
![]() ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել Էստոնիայում՝ ՌԴ սահմաններին մոտ։ Այն կտևեն երկու շաբաթ, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական ուժերին։ «Զորավարժությունների հիմնական նպատակը դաշնակից ուժերի արագ տեղակայման և սպառնալիքներին համատեղ արձագանքի վարժեցումն է։ Զորավարժությունները ղեկավարում է էստոնական դիվիզիան», - նշել են լրագրողները։ Զորավարժություններին կմասնակցեն զորքեր՝ Էստոնիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից։ Զորավարժությունների հրամանատար, գնդապետ Յաննո Մարկայի խոսքով, ՆԱՏՕ-ի ուժերը կիրականացնեն դեսանտային գործողություններ և պարաշյուտային թռիչքներ։ Նախկինում հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներ մասնակցել են Բելառուսում անցկացված բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժություններին։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
