«Մակրոնը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ իր կինը տղամարդ չէ»․ #BBC
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են լուսանկարներ և գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու համար, որ Ֆրանսիայի առաջին տիկինը կին է։ Այս մասին BBC-ի փոդքասթում հայտարարել է Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը, ըստ European Pravda-ի։ Էմանուել և Բրիջիթ Մակրոնները դատական հայց են ներկայացրել ամերիկացի ծայրահեղ աջակողմյան բլոգեր Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, որ Բրիջիտը իրականում տղամարդ է։ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը այս հայտարարությունները համարում է «անհավանականորեն տհաճ» և որ դրանք «շեղում են» Ֆրանսիայի նախագահին։ «Ես չեմ ուզում ասել, որ դա ինչ-որ կերպ անհանգստացրել է նրան։ Բայց, ինչպես յուրաքանչյուր ոք, ով հավասարակշռում է կարիերան և ընտանեկան կյանքը, երբ քո ընտանիքը հարձակման է ենթարկվում, դա քեզ հյուծում է», - ասել է փաստաբանը։ «Նա (Ֆրանսիայի առաջին տիկինը - խմբ.) վճռականորեն տրամադրված է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է արդարությունը վերականգնելու համար:», - ավելացրել է Քլերը։ Հարցին, թե արդյոք Մակրոնները կտրամադրեն Բրիջիտի լուսանկարներ, որոնցում երևում է նրա հղիությունը և երեխաների դաստիարակությունը, Քլերը պատասխանեց, որ նման լուսանկարներ գոյություն ունեն և կներկայացվեն դատարանում։ Օուենսը, որը պահպանողական ամերիկյան The Daily Wire հրատարակության նախկին մեկնաբանն է, որը միլիոնավոր հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, բազմիցս արտահայտել է իր կարծիքը, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է։
|

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
