Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի նախագահը ներկայացրել է պատերազմի մեկ տարվա ծախսը

905
Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 01:26
Ուկրաինայի նախագահը ներկայացրել է պատերազմի մեկ տարվա ծախսը

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար պատերազմի մեկ տարվա ծախսը կկազմի 120 միլիարդ դոլար, որի կեսն անհրաժեշտ կլինի խնդրել դաշնակիցներից։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ այս մասին նա հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մասնակցությամբ սեպտեմբերի 17-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:

«Այս պատերազմի մեկ տարվա ծախսը 120 միլիարդ դոլար է, որից 60 միլիարդը հատկացվում է Ուկրաինայի բյուջեից, իսկ մնացածը անհրաժեշտ է հայթայթել հաջորդ տարի»,- նշել է նա: