ԵՄ-ն դադարեցնում է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
![]() Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) այսօր հայտարարել է Իսրայելին տրամադրվող օգնությունը կասեցնելու որոշման մասին, բացառությամբ քաղաքացիական հասարակությանը և Հոլոքոստի «Յադ Վաշեմ» հուշարձանին տրամադրվող աջակցության։ «Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար, մարդասիրական օգնությունների անարգել մուտք և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակում։ Եվրոպական Միությունը մնում է մարդասիրական օգնության ամենամեծ դոնորը և երկու պետությունների համակեցության անսասան սկզբունքի կողմնակիցը», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ բացատրվում է, որ հայտարարված որոշումը վերաբերում է մասնավորապես 2025-2027 թվականների համար տարեկան հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ընթացիկ ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերին և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
