Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել 48 ժամվա ընթացքում
![]() Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Գազա քաղաքի բնակիչներին 48 ժամ են տվել գլխավոր մայրուղու երկայնքով նոր երթուղով դեպի անկլավի կենտրոնական և հարավային շրջաններ տարհանվելու համար։ Այս մասին նշվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության արաբերեն հայտարարության մեջ։ «Կարևոր հայտարարություն Իսրայելի պաշտպանության ուժերից Գազա քաղաքի և նրա հարակից տարածքների բնակիչների համար. հարավային ուղղությամբ տարհանումը հեշտացնելու համար բացվել է ժամանակավոր երթուղի Սալահ ադ-Դին մայրուղով (Գազայի հատվածի երկու տրանսպորտային մայրուղիներից մեկը՝ հյուսիսի և հարավի միջև - խմբ.)… Ճանապարհը բաց կլինի 48 ժամ՝ չորեքշաբթի, ժամը 12:00-ից մինչև ուրբաթ, ժամը 12:00-ն»,- նշվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ Միջերկրական ծովի ափով անցնող ալ-Ռաշիդ մայրուղին բաց է մնում քաղաքից տարհանման համար։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
