Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Մոդին հաստատել է՝ տարեվերջին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան

975
Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 19:14
Մոդին հաստատել է՝ տարեվերջին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաստատել է, որ այս տարեվերջին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի վերջին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը նախատեսում է դեկտեմբերին այցելել Հնդկաստան։

«Մոդին հույս է հայտնել, որ այս տարվա վերջին նախագահ Պուտինին Հնդկաստանում ողջունելու հնարավորություն կունենա», - հաղորդել է Մոդիի մամուլի ծառայությունը՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։