Պուտինը մասնակցել է «Արևմուտք-2025» զորավարժություններին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզ, որտեղ Մուլինոյի զորավարժարանում ընթացել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը ուսումնասիրել է Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվող զենքի և հատուկ ռազմական տեխնիկայի նմուշները։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ռուսաստանի նախագահին զեկուցել է, որ ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում են Լենինգրադի և Մոսկվայի ռազմական օկրուգների զորքերը, Ավիատիեզերական ուժերի զորամասերը, Հյուսիսային և Բալթյան նավատորմերի ուժերը, իսկ բելառուսական կողմից՝ տարածաշրջանային խմբի մաս կազմող զորքերը։ Զրավարժություններին մասնակցել են նաև Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Բուրկինա Ֆասոյի, Կոնգոյի և Մալիի պաշտպանության նախարարությունների ռազմական զորակազմեր և օպերատիվ խմբեր։ Զորավարժությունները անցկացվել են սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանում և Բելառուսում։ Մուլինո զորավարժարանում անցկացվող ռազմական զորավարժությունները դարձել են Ռուսաստանի և Բելառուսի բանակների համատեղ զորավարժությունների 2025 թվականի եզրափակիչ փուլը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ համատեղ ռազմավարական զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանի տարածքում՝ ավելի քան 50 հազար զինծառայող, ավելի քան 3,5 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 100 ինքնաթիռ և ավելի քան 80 նավ և օժանդակ նավեր, Բելառուսի տարածքում՝ մինչև 7 հազար զինծառայող, որոնցից ավելի քան 1,2 հազարը տարածաշրջանային ուժերի խմբի ռուսական բաղադրիչից էին։ Զորավարժությունների պատճառով Լեհաստանը որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը, մինչդեռ Լիտվան, Լատվիան և Էստոնիան սահմանափակել են իրենց օդային տարածքը մուտք գործելը և ուժեղացրել սահմանային անվտանգության միջոցառումները։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
