Ռուբիոն Իսրայելում է․ սպասվում են մի շարք բանակցություններ
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Նախատեսված են հանդիպումներ Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ։ Այցը տեղի է ունենում Դոհայում ՀԱՄԱՍ-ի գլխավոր գրասենյակի վրա Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված օդային հարվածից հետո Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն և Մարկո Ռուբիոն միասին կայցելեն Երուսաղեմի Արևմտյան պատ։ Նրանք բանակցություններ կվարեն տարբեր ձևաչափերով։ Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Գազայի պատերազմը, ահաբեկիչների կողմից պատանդների ճակատագիրը և Քաթարի մայրաքաղաքում Համասի գլխավոր գրասենյակի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքները։ Ռուբիոն կանդիպի նաև պատանդների ընտանիքների հետ։ Այցի ժամանակացույցում ներառված են նաև հանդիպումներ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ, ով պատասխանատու է Գազայի վերաբերյալ բանակցությունների համար։ Այցը կտևի մինչև սեպտեմբերի 16-ը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
