ԱՄՆ-ն բանակցություններ է վարել թալիբների հետ
![]() ԱՄՆ-ն բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման հետ՝ ամերիկացի պատանդների ազատ արձակման վերաբերյալ, հաղորդում է «Ռոյթերս»-ը։ Հիշեցնենք՝ թալիբները Աֆղանստանում իշխանության գլուխ են 2021 թվականից։ Ամերիկյան կողմը ներկայացրել են նախագահի պատանդների ազատ արձակման հարցերով հատուկ դեսպանորդ Ադամ Բյոլերը և Աֆղանստանի հարցերով նախկին հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը։ Աֆղանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին։ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն բանակցությունները, «հատկապես միմյանց երկրներում պահվող քաղաքացիների վերաբերյալ»։ Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս մեկնաբանություններ չեն արել։ «Ռոյթերս»-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները հիասթափված են «Թալիբան»-ի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունների կատարման դանդաղ տեմպից։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
