Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Սպիտակ տունը Քըրքի սպանությունից հետո ուժեղացնում է անվտանգությունը»․ Bloomberg

666
Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ., 09:37
«Սպիտակ տունը Քըրքի սպանությունից հետո ուժեղացնում է անվտանգությունը»․ Bloomberg

ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին լրացուցիչ 58 միլիոն դոլար հատկացնել գործադիր և դատական ​​մարմինների անդամների անվտանգությունն ուժեղացնելու համար ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։

Օրինագիծն ընդունելու համար հանրապետականները պետք է ապահովեն դեմոկրատների աջակցությունը։

Հիշեցնենք՝ աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքը սպանվել է սեպտեմբերի 10-ին՝ Յուտա Վելիի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Սպանության մեջ կասկածվում է 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է Սպիտակ տանը անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին։