Ռուբիոն մեկնել է Իսրայել
633
Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ., 09:32
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնական այցով մեկնել է Իսրայել։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել է, որ Սպիտակ տունը դժգոհ է Իսրայելի՝ Դոհային հասցրած հարվածներից։ Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները չեն փոխվի Քաթարին հարվածելուց հետո։ «Ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ։ Մենք կհանդիպենք նրանց հետ։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում», - ասել է նա (մեջբերում է Reuters-ը)։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հիշեցրել է, որ պաղեստինյան Համասի շարժման գերության մեջ են 48 իսրայելցի պատանդներ։ Ինչպես նշել է Ռուբիոն, նրանք «պետք է անհապաղ ազատ արձակվեն, բոլորը միանգամից»։ Նա նաև ասել է, որ Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո ծանր աշխատանք է կատարվելու անկլավը վերականգնելու համար։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
