Թբիլիսիում ընթանում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ կառավարության
![]() Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունների անդամները, նրանց կողմնակիցները և քաղաքացիական ակտիվիստները դուրս են եկել կառավարության դեմ հերթական հանրահավաքին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ցուցարարները սկզբում հավաքվել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի բակում՝ Ճավճավաձե պողոտայում, ապա երթով անցել են Մելիքիշվիլի պողոտայով։ Այնտեղ նրանք կանգ են առել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ։ Նա կրկին կառաջադրվի քաղաքապետի թեկնածու հոկտեմբերի 4-ին կայանալիք քաղաքային ընտրություններում։ Մելիքիշվիլի պողոտայից հետո ցուցարարներն իջել են Ռուսթավելի պողոտա և կանգ առել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի դրոշները։ Ցուցարարների հիմնական պահանջը դեռևս կառավարության հրաժարականն է։ Նրանք կարծում են, որ գործող իշխանությունները հեռացնում են հանրապետությունը ԵՄ-ից։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
