Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ

701
Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 19:18
Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանել 50-100% մաքսատուրք՝ պնդելով, որ դա մեծ դեր կխաղա Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ այս միջոցները կհանվեն ռազմական գործողությունների ավարտից հետո։