Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների խորհրդականների հետ

800
Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 01:25
Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների խորհրդականների հետ

«Ուրախ եմ, որ մենք ծրագիր ունենք։ Եվ, իհարկե, ուրախ եմ կիսվել որոշ մանրամասներով, թե որ փուլում ենք հիմա։ Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ այս պատերազմն ավարտելու ցանկացած ձևաչափից առաջ ծրագիր լինի»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների խորհրդականների հետ հանդիպման ժամանակ։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ոչ միայն չի ցուցաբերում պատերազմը դադարեցնելու ցանկություն, այլև դիմում է լարվածության սրման, ինչպիսին Լեհաստանի օդային տարածքում արձանագրվածն էր, փոխանցում է BBC-ն։