«Դա կարող էր սխալմունք լինել»․ Թրամփը՝ ռուսական ԱԹՍ-ների՝ Լեհաստանի օդային տարածքը հատելու մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դատապարտելով ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք, հայտնել է, որ դա կարող էր տեղի ունենալ ոչ միտումնավոր։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ «Դա կարող էր սխալմունք լինել, բայց ամեն դեպքում, ես գոհ չեմ այս ամբողջ իրավիճակից», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հույս հայտնելով, որ «դա կավարտվի»։ Թրամփը հավելել է, որ դատապարտում է Ռուսաստանին «նույնիսկ այս գծին մոտ լինելու համար»։ «Ինձ դա դուր չի գալիս։ Ես գոհ չեմ դրանից», - ասել է նախագահը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինային, 19 անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի սահմանը։ Լեհական ինքնաթիռներից բացի, անօդաչու թռչող սարքերը որսալու համար օգտագործվել են նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչներ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
