Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան

217
Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 13:42
«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում քննության կառնվի Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերացման հարցը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ստեփան Սամվելյանի կալանքի իրավաչափության և նրա առողջական վիճակի համատեղելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կողմերի համար սահմանել է ժամկետ՝ մինչև այսօր։ Եթե այսօր դատարանը չկայացնի Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման վերաբերյալ որոշում, ապա հարցը կլուծվի Եվրոպական դատարանում։
Հրավիրվում եմ լրատվամիջոցների ուշադրությունը՝ ներկա լինելու դատական նիստին և լուսաբանելու վերոնշյալ գործընթացը»։