Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ն չի կարող կանգնեցնել Գազայում տեղի ունեցողը»․ Կալլաս

731
Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 13:08
«ԵՄ-ն չի կարող կանգնեցնել Գազայում տեղի ունեցողը»․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող կանգնեցնել այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ինքը շատ ավելին է արել հակամարտությունը դադարեցնելու համար, քան իր նախորդը՝ Բորելը։

Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նստաշրջանում ելույթ ունենալով ԵՄ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով, ներկայացրել է Իսրայելի վերաբերյալ մի շարք միջոցառումներ։ ԵՀ-ն մտադիր է սահմանափակել Իսրայելի հետ փոխգործակցությունը և պատժամիջոցներ կիրառել կառավարության անդամների նկատմամբ։