Բալիում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ
![]() Բալիում ջրհեղեղի հետևանքով առնվազն ինը մարդ զոհվել է, իսկ վեցը՝ անհետ կորած են։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ կղզում տներ և հյուրանոցներ են ջրհեղեղի ենթարկվել։ Դենպասար, Ջեմբրանա, Գյանյար, Կլունգկունգ, Բադունգ և Տաբանան շրջանների բնակիչները տարհանվել են։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Ազգային օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Ինդոնեզիայում ուժեղ անձրևները պայմանավորված են եղել մի շարք մթնոլորտային գործոններով, այդ թվում՝ Հնդկական օվկիանոսում ջերմաստիճանի տատանումներով։ Գործակալության տվյալներով՝ անձրևային ամպերի տեղաշարժը արևադարձային օվկիանոսներով հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է նաև հանգեցնել տեղումների ավելացման։ Օգոստոսի վերջին Հարավարևելյան Ասիայի երկրները հարվածած «Կաջիկի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Վիետնամում տարերքը խլել է յոթ մարդու կյանք, մեկը անհետ կորած է, իսկ ևս 34-ը վիրավորվել են։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
