«Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել ևս մի քանի տարի»․ Կալլաս
![]() ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել ևս մի քանի տարի։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը ներկայացրել է իրավիճակի զարգացման հնարավոր, իր տեսանկյունից, սցենարներ։ «Կարծում եմ, որ իրատեսական [սցենարը] այն է, որ պատերազմը կտևի ևս մի քանի տարի», - ասել է նա մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ EFE գործակալության հետ հարցազրույցում։ «Ցավոք, խաղաղության հասնելու ջանքերը, այդ թվում՝ [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որևէ արդյունք չեն տվել»։ Հոռետեսական սցենարում, ըստ Կալլասի, Ուկրաինան ստիպված կլինի զիջել իր տարածքները։ Ինչ վերաբերում է Չինաստանին, նա կարծում է, որ ԵՄ-ի համար նրա կողմից առաջադրվող երկու հիմնական խնդիրներն են՝ Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտության մեջ ցուցաբերած աջակցությունը և «հարկադրական տնտեսական գործելակերպը»։ «Մենք պատրաստ չենք գործել որպես համաշխարհային խաղացող Չինաստանի հարցում, քանի որ չունենք ընդհանուր տեսլական այն մասին, թե ինչ պետք է արվի», - հավելել է Կալլասը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
