Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Կան նշաններ, որ դա արվել է միտումնավոր». Կալլաս

604
Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 11:32
«Կան նշաններ, որ դա արվել է միտումնավոր». Կալլաս

«Լեհաստանում ականատես եղանք պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից Եվրոպայի օդային տարածքի ամենալուրջ խախտմանը, և կան նշաններ, որ դա միտումնավոր էր, այլ ոչ՝ պատահական»,- այս մասին նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ գիշերը խախտվել է երկրի օդային տարածքը:

Կալլասը շեշտել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Լեհաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև հայտարարել է, որ Բրյուսելը լիովին աջակցում է Վարշավային։