Սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան կուղարկվի
![]() ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։ Աղբյուրը` Քննչական կոմիտե |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
