Շվեդիայում զինամթերք տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից
3131
Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ., 23:33
![]() Կիրակի օրը Շվեդիայում զինամթերքով բեռնված բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից՝ երկրի հյուսիսային հատվածները պատուհասած ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է շվեդական SVT հեռուստաալիքը։ «…Էրնսկյոլդսվիկի մոտակայքում մի քանի վագոններ այժմ ընկած են երկաթուղու եզրին։ Շվեդիայի տրանսպորտի վարչության տվյալներով՝ երկաթուղու վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Շվեդիայի տրանսպորտի վարչության մամուլի քարտուղար Փեթեր Ջոնսոնի խոսքով՝ «գնացքի մի մասում զինամթերք և լիթիումային մարտկոցներ կան»։ Արտակարգ ծառայությունները մեկուսացրել են վթարի վայրը, և վտանգավոր բեռները հեռացվել են։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
