Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին և հյուրերին։ «Մեծ մասամբ ձեր կազմակերպության ջանքերի շնորհիվ են իրականացվում նշանակալի մշակութային, կրթական և լուսավորչական նախագծեր, կյանքի են կոչվում երիտասարդական քաղաքականության և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում կարևոր նախաձեռնություններ»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նախագահը հավելել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) միավորել է ամբողջ երկրի հայկական համայնքները։ Պուտինի խոսքով՝ բազմակողմանի և պահանջված գործունեությունը, ինչպես նաև պետական մարմինների հետ արդյունավետ երկխոսությունը զգալիորեն ամրապնդել են կազմակերպության հեղինակությունը։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
