«ՌԴ-ն սրում է հակամարտությունը»․ Սիբիգա
![]() Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը վնասել է Ուկրաինայի կառավարության շենքը, ինչը լուրջ սրացում է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները պետք է Կիևի դաշնակիցների կողմից վճռական արձագանք ստանան։ «Միայն Մոսկվայի վրա ճնշումը կարող է կանգնեցնել ահաբեկչության սրացումը․ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ և Ուկրաինան ամրապնդելու նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՕՊ ոլորտում», - գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ կիրակի՝ սեպտեմբերի 7-ի գիշերը, Ռուսաստանի զինված ուժերը հանրապետության տարածք են արձակել ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ՝ ավելի քան 800։ Զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է Կիևի կառավարության շենքը. այնտեղ հրդեհ է բռնկվել ավելի քան հազար քառակուսի մետր տարածքում։ Վնասվել է նաև Կրեմենչուկի Կրյուկովի կամուրջը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
