Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Ստորագրված փաստաթղթերը խաղաղություն չեն բերի»․ Արա Աբրահամյան

730
Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 13:14
«Ստորագրված փաստաթղթերը խաղաղություն չեն բերի»․ Արա Աբրահամյան

«Օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված փաստաթղթերն իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին»,- այս մասին ТАСС-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է իրավաբանորեն պարտավորեցնող լինեն, միջազգային իրավաբանները պետք է մշակեն այդ փաստաթղթերը։ Ըստ Աբրահամյանի՝ ԱՄՆ-ն և Ադրբեջանն են ներկայումս շահում Վաշինգթոնում ստորագրված հռչակագրից։