Թուրքիայում ՌԴ դեսպանն ազատվել է պաշտոնից
672
Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 14:25
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 5-ին․ «Ալեքսեյ Վլադիմիրովիչ Երխովին ազատել Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասվում է հրամանագրում։ Պուտինը մեկ այլ հրամանագրով դիվանագետին նշանակել է Ուզբեկստանում նոր դեսպան։ Մինչ այդ Պուտինը Օլեգ Մալգինովին ազատել էր այդ պաշտոնից։ Երխովը Թուրքիայում դեսպան է 2017 թվականի հունիսի 19-ից։ 1983 թվականին նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և սկսել է աշխատել որպես դիվանագետ։ Նա աշխատել է Մարոկկոյի, Եգիպտոսի և Իսրայելի դեսպանատներում։ 2018 թվականից նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
