Աֆղանստանում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2200-ի
![]() Վերջին տվյալներով՝ Աֆղանստանում վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկի հետևանքով զոհվել է 2200 մարդ։ 6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Զոհերի մեծ մասը գրանցվել է Կունար լեռնային նահանգում, որտեղ, ըստ Թալիբանի կառավարության, զոհվել է 2205 մարդ, վիրավորվել՝ առնվազն 3640-ը։ Եվս 12 մարդ զոհվել է, իսկ հարյուրավորները վիրավորվել են հարևան Նանգարհար և Լագման նահանգներում։ Հինգշաբթի օրը որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փլուզված տներում հայտնաբերվել են հարյուրավոր դիակներ, հայտնել է կառավարության խոսնակը։ Լեռնային Կունար նահանգի ամենաշատ տուժած տարածքներ մուտք գործելու սահմանափակությունը դանդաղեցնում է փրկարարական և մարդասիրական գործողությունները, քանի որ կրկնվող հետցնցումներից առաջացած սողանքները փակում են արդեն իսկ վտանգավոր ճանապարհները։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
