«Եթե խաղաղություն հաստատվի, Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայելու իմաստ չի լինի»․ Պուտին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայում օտարերկրյա ռազմական զորքերի տեղակայման հնարավորությունը, ասել է, որ եթե «այնտեղ հայտնվեն որոշ զորքեր, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ, դրանք կլինեն ոչնչացման օրինական թիրախներ»։ Նա հավելել է, որ եթե երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, ապա Ուկրաինայի տարածքում օտարերկրյա կոնտինգենտներ տեղակայելու անհրաժեշտություն չի լինի։ «Եթե այս համաձայնագրերը ձեռք բերվեն, ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կկատարի դրանք, կիրականացնի դրանք ամբողջությամբ։ Եվ մենք կհարգենք անվտանգության երաշխիքները, որոնք, իհարկե, պետք է մշակվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար», - ասել է Պուտինը։ «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, իհարկե, Ռուսաստանը կկատարի այս համաձայնագրերը։ Բայց, ամեն դեպքում, ոչ ոք դեռ լուրջ մակարդակով չի քննարկել դա մեզ հետ», - հավելել է նա։ Պուտինը նաև ասել է, որ «բաց երկխոսություն» է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց մինչ այժմ նրանց միջև նոր զրույց չի եղել։ Պուտինը նաև կրկնեց Ուկրաինայի ղեկավարությանը ուղղված հրավերը՝ Մոսկվա գալու բանակցությունների համար և կրկին հայտարարեց, որ պատրաստ է Կիևի հետ խաղաղ կարգավորման շուրջ շփումների, սակայն դրանում մեծ իմաստ չի տեսնում, «քանի որ գործնականում անհնար է համաձայնության գալ ուկրաինական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ» և կան իրավական դժվարություններ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
