«Երկգլխանի արծիվը նայում է ոչ միայն արևմուտք և արևելք, այլ նաև հարավ»․ Պուտին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային տնտեսական ֆորումի լիագումար նիստում գնահատել է Ռուսաստանի դերը Հնդկաստանի և Չինաստանի հետ դաշինքում։ Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք սա «փղի, վիշապի և արջի նոր դաշինք» է, նա պատասխանել է․ «Արջը մնում է արջ։ Արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, բայց աշխարհի ամենամեծ վագրը նույնպես ռուսական է։ Մեր տնտեսությունները լրացնում են միմյանց, մենք ունենք ընդհանուր շահեր, ընդհանուր ավանդական արժեքներ», - ասել է Պուտինը։ Նա նաև պատասխանել է հաղորդավարի հարցին երկրի գլխավոր խորհրդանիշի՝ երկգլխանի արծվի մասին, որը սկսել է երկու գլուխներով նայել մեկ ուղղությամբ՝ դեպի Արևելք։ «Կա նաև հարավը։ Մեր փոխազդեցությունը, մեր փոխազդեցության ընդլայնումը և համատեղ աշխատանքը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Համաշխարհային հարավում, կապված չէ ընդհանուր առմամբ ներկայիս քաղաքական իրավիճակի հետ», - նշել է Պուտինը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
