ՔԿ-ն՝ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին
![]() ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ (2024-ին՝ 887), որից 477-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 37), 41-ը միացվել է (2024-ին՝ 29), 23-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 5), 24-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 93), 554-ը՝ փոխանցվել 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 455): Դատարան ուղարկված 51 վարույթից 1-ը քննվել է սպանության, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 6-ը՝ ֆիզիկական ներգործության, 20-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 61 տուժողից 20-ը եղել է մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14, 17-ը՝ 14-16, 10-ը՝ 16-18: |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
