«Արևմուտքը պահանջում էր Վրաստանից՝ 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ»․ Կալաձե
![]() Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկրներն օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց քաղաքականությամբ և հայացքներով պաշտպանում են իրենց երկիրը և նրա շահերը։ «Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը օգտագործի մեր երկիրը այնպես, ինչպես օգտագործեց Ուկրաինան և կրի այն ծանր հետևանքները, որոնք, ցավոք, ունի Ուկրաինան», - ընդգծել է Կալաձեն։ Քաղաքապետը հավելել է, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ երկրի վարչապետին սպառնացել են, շանտաժի են ենթարկել և պահանջել են, որ հանրապետությունում բացվի երկրորդ ճակատ՝ զենքի դիմաց։ Օգոստոսի վերջին Կալաձեն հայտարարել էր, որ եթե Արևմուտքը շարունակի շանտաժի ենթարկել Վրաստանին, հանրապետության իշխանությունները կարող են հրապարակել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջների ապացույցներ։ Ավելի վաղ Վրաստանում ձերբակալվել է եվրոպական երկրների կողմից հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
