Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Սի Ծինփինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններ կանցկացնեն Պեկինում

682
Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 13:19
Սի Ծինփինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններ կանցկացնեն Պեկինում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական ​​Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցություններ կանցկացնեն Պեկինում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գո Ցզյակունը նշել է, որ Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, ընդլայնել փոխանակումներն ու կապերը, խորացնել փորձի փոխանակումը պետական ​​կառավարման ոլորտում, ինչպես նաև աջակցել սոցիալիզմի և երկու երկրների միջև ավանդական բարեկամության ու համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը։