Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Զգուշավոր լավատեսությամբ ենք նայում ՀՀ-Ադրբեջան համաձայնագրին»․ Օվերչուկ

619
Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 12:07
«Զգուշավոր լավատեսությամբ ենք նայում ՀՀ-Ադրբեջան համաձայնագրին»․ Օվերչուկ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրին, դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանում։

«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա ևս կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում», - ասել է նա ։