«ՌԴ-ն արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը»․ Զախարովա
![]() Ռուսական կողմն արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մինսկի ինստիտուտների կրճատման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին», - հիշեցրել է Զախարովան։ «Այս պետությունների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ-ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանը այլևս կարիք չունեն Մինսկի գործընթացի գործիքների։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը իր բոլոր ջանքերն է գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցման շահերից ելնելով դրված խնդիրները»,- ասել է Զախարովան։ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
