«Հենց նոր մենք կրակ բացեցինք թմրանյութեր տեղափոխող նավի վրա». Թրամփ
![]() Միացյալ Նահանգները կրակ է բացել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավի վրա, որը, ենթադրաբար, ներգրավված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է հարվածը սոցիալական ցանցերում և հայտարարել, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են թմրանյութերը Կարիբյան ծովում. նավը լքել էր Վենեսուելան և պատկանում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ճանաչված ահաբեկչական կազմակերպության։ Ավելի վաղ Թրամփը հազարավոր զինվորականներ և մոտ մեկ տասնյակ ԱՄՆ ռազմածովային նավեր էր ուղարկել Վենեսուելայի ափ՝ թմրամիջոցների կարտելների դեմ պայքարելու համար։ Օգոստոսի 19-ին Reuters-ը հայտնել է, որ երեք ռազմածովային ականակիրներ՝ USS Gravely-ն, USS Jason Dunham-ը և USS Sampson-ը, ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավ՝ թմրամիջոցների կարտելների դեմ գործողությունների համար։ Բացի այդ, տեղակայվել են USS Newport News միջուկային սուզանավը, USS Lake Erie կառավարվող հրթիռային հածանավը, դեսանտային նավեր և 4500 զինծառայող։ Ըստ The New York Times-ի՝ Թրամփը գաղտնի կերպով ստորագրել է հրահանգ՝ սկսելու ռազմական ուժ կիրառել լատինաամերիկյան թմրամիջոցների կարտելների դեմ։ |

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
10314:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
18109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
184Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
287Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
407Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
296Երեկ, 17:42
