Աֆղանստանում աճել է ավերիչ երկրաշարժի զոհերի ու վիրավորների թիվը
724
Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 00:49
![]() Աֆղանստանում սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 812-ի, վիրավորների թիվը գերազանցել է 3000-ը, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:17-ին։ Ցնցումների մագնիտուդը կազմել է 6.0։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հիմնական վնասները գրանցվել են Աֆղանստանի արևելյան Կունար և Նանգարհար նահանգներում, որոնք սահմանակից են Պակիստանին։ Կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի խոսքով՝ մահացածների մեծ մասը բնակվել է այս երկու նահանգներում։ «Այստեղ շատ մարդիկ կորցրել են իրենց կյանքն ու տները։ Մեզ անհրաժեշտ է միջազգային օգնություն»,- Reuters-ին ասել է Աֆղանստանի առողջապահության նախարարության խոսնակ Շարաֆաթ Զամանը։ |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
